This site is new, your feedback will help us improve it.
Վերականգնել կամ փոխանակել հատուկ անձնագիրը արտասահմանում
ՀՀ հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։
Արտասահմանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
- նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջի «Հերթագրման ծառայության մանրամասներ» դաշտում ընտրել այն երկիրը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
- Երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
- «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ՝ ՀՀ նոր հատուկ անձնագիր ստանալու խնդրանքով,
-
ազգային անձնագրի` նկարով, անձնական և վավերականության տվյալներով էջերի լուսապատճենները,
-
35x45մմ չափսի 2 լուսանկար,
-
կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի հատուկ անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
Երկարաձգելու, օգտագործման համար ոչ պիտանի հատուկ անձնագիրը փոխանակելու դեպքերում նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է անվճար։
Կորցնելու դեպքում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 75,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է 3 ամսվա ընթացքում։
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղ անձը դիմել է հատուկ անձնագիրը փոխանակելու համար։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11