BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ դեղորայքի արժեքի փոխհատուցում՝ որպես առանձին սոցիալական կամ հատուկ խմբի անդամ

Ծրագրի շրջանակում առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի քաղաքացիներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի քաղաքացիներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

 

Դեղերը տրամադրվում են «Հիմնական դեղերի ցանկ»-ին համապատասխան:

 

Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ՝

 

  • ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.
  • հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան).
  • հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան).
  • բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
  • հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան).
  • մինչև 7 տարեկան երեխաներ.
  • ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
  • արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք.
  • ԼՂ նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում ԼՂ մշտապես բնակվող, սակայն ՀՀ տեղափոխված անձինք.
  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձինք՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ).
  • քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք:

 

Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով՝

 

  • Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
  • բռնադատվածներ.
  • միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.
  • միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.
  • միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

 

Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված են բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերում։

 

Դիմելու կարգ

 

Դիմել առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատություններ։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

«Հիմնական դեղերի ցանկ»

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80-80-03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր