BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցան համար փաստաթղթերի կազմում

ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման եվ ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը եվ վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-ն որոշման սահմանված կարգով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվում է` ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրում, փաստաթղթերի կազմում
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
50,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում շահագրգիռ անձը լրացնում է դիմում` գրառում ծառայության մատուցման համար անհրաժեշտ տեղեկություններ, տրամադրում անհրաժեշտ փաստաթղթեր, կցում ծառայության մատուցման համար սահմանված չափով վճարման անդորրագիր:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Անձը ծառայությունից օգտվելու համար ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության է ներկայացնում`
• դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում).
• պահանջվող անձանց անձնագրերի պատճենները.
• ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը.
• ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, վկայական, քաղվածք) նոտարական կարգով վավերացված թարգմանությունները.
• արտաբյուջետային վճարման անդորրագիր

Վճարման եղանակը՝

Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով․

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ 900013194049


Վճարման չափը՝
50.000 ՀՀ դրամ
Նպատակ դաշտում նշելով՝
Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում



Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցման ծառայությունը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից.
բ) փաստաթուղթը ներկայացվել է օրենսդրության պահանջների խախտմամբ.
գ) դիմումում նշված անվանումը արդեն գրանցված է որպես մեկ այլ իրավաբանական անձ.
դ) ոչ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար պահանջվող փաստաթղթերի թարգմանությունները նոտարական կարգով վավաերցաված չեն.
Նշված հիմքերով ծառայության մատուցումը մերժվում է անմիջապես` դիմումը տալու պահին.
Ծառայությունը մերժելու դեպքում դիմողին հետ է վերադարձվում ծառայություն մատուցելու համար ներկայացված փաստաթղթերը և վճարման անդորրագիրը:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր