BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Հիմնադրամների պետական գրանցման ծառայության մատուցում

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից հիմնադրամների պետական գրանցման ծառայություն
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
10,000 ՀՀ դրամ
Processing duration
15 օրվա ընթացքում

Դիմելու կարգը

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
   Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
 1. դիմում.
2. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշում.
3. իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կողմից.
4. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5. տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
6. իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
 
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա, ի հավելումն նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է:
 
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
 
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
 
Հիմնադրամի անվանման մեջ հանրահայտ ֆիզիկական անձի անունը օգտագործելու դեպքում պետք է ներկայացվի այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:

Ժամկետներ

Հիմնադրամի պետական գրանցումը իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Պետական գրանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում՝ նույն որոշմամբ սահմանված վճարովի ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարելու դեպքում:

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
 
· Նպատակը
Հիմնադրամի պետական գրանցման համար
 
· Վճարման եղանակը
Անկանխիկ
 
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
 
 
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005160727
 
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
 
· Նպատակը
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում կամ հինգ աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամի պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար
 
· Վճարման եղանակը
Անկանխիկ
 
· Վճարման չափը համապատասխանաբար՝
60,000 ՀՀ դրամ, 40,000 ՀՀ դրամ, 30,000 ՀՀ դրամ
 
· ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 
 
Հիմնադրամի պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված  կանոնադրությունների ուսումնասիրության և հաստատման վճարովի ծառայության մատուցման համար
 
· Վճարման եղանակը
Անկանխիկ
 
· Վճարման չափը ՝
2,000 ՀՀ դրամ
 
ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հիմնադրամի պետական գրանցումը մերժվում է, եթե`
1)   խախտված է հիմնադրամի կազմավորման` օրենքով սահմանված կարգը.
2)  ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին
3) հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին.
4) հիմնադրամի անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ հիմնադրամի անվանմանը.
5) չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր