BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիր

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Երևանում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
20 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
5 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ Արցախից բռնի տեղահանվածների և տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,

  • «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ ծնողներ),

  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

 

Պահանջվող փաստաթղթեր

16 տարին լրացած քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • նույնականացման քարտ կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր կամ ծննդյան վկայական,
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր


16-18 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ կամ անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնեն նաև՝

  • իր և ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու վերաբերյալ։

Արական սեռի քաղաքացիները զինապարտ լինելու դեպքում պետք է ներկայացնեն նաև՝

  • զինվորական գրքույկ։


Վճարման չափը և կարգը

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։ 

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

 

Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է 5 աշխատանքային օրում։


Հնարավոր է նաև անձնագիրն ավելի շուտ ստանալ։ 

Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝ 

  • 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։


Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր