This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ՀՀ քաղաքացիություն որպես փախստական կամ քաղաքացիություն չունեցող անձ
Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
-
բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
-
բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
-
անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
-
«Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
դիմում- հարցաթերթ,
-
35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
-
ծննդյան վկայականը և դրա պատճենը՝ նոտարական կարգով վավերացված և հայերեն թարգմանությամբ,
-
փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ (կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում ներկայացում է քաղաքացիության չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը),
-
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ անդորրագիր)։
Եթե առկա է ամուսնությունը և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, ապա անհրաժեշտ է ներկայացնել՝
-
ամունության վկայականը և դրա պատճենը,
-
ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը դիտարկվում է 90 աշխատանքային օրվա ընթացքում։ Ծառայությունում քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն՝ իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
Դիմումը բավարարվելու դեպքում անձն այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար:
Հղում օրենսդրությանը
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12