BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Փոխանակել անձնագիրը

Երևանում անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
20 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
5 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ Արցախից բռնի տեղահանվածների և տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,

  • «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ ծնողներ),

  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

 

Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • քաղաքացին կորցրել է անձնագիրը,
  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։

 

Պահանջվող փաստաթղթեր


Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • փոխանակվող անձնագիրը (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,

  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։


Անձնագրում տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • իրավասու մարմնի կողմից տրված՝ փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը։


Զինապարտ քաղաքացիները (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) պետք է ներկայացնեն նաև՝

 


Վճարման չափը և կարգը

Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։

Կորցնելու դեպքում նոր անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։

Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։ 

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։

 


Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է դիմելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ կորցնելու դեպքում՝ դիմելուց հետո 10-րդ աշխատանքային օրը։

 

Հնարավոր է նաև անձնագիրն ավելի շուտ ստանալ։ 

Փոխանակելու դեպքում՝ 

  • 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։


Կորցնելու դեպքում՝

  • 1,000+40,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 1,000+50,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 1,000+60,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։

 


Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր