This site is new, your feedback will help us improve it.
Փոխանակել երեխայի կամ մեծահասակի անձնագիրը
Երևանում անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։ Ընդ որում՝ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է՝
-
գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Անձնագիրը փոխանակվում է, եթե․
-
վավերականության ժամկետը լրացել է,
-
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,
- քաղաքացին կորցրել է անձնագիրը,
-
անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
-
լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
-
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Պահանջվող փաստաթղթերը
Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- փոխանակվող անձնագիրը (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),
-
35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
-
պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
-
հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Անձնագրում տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- իրավասու մարմնի կողմից տրված՝ փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը։
Զինապարտ քաղաքացիները (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) պետք է ներկայացնեն նաև՝
- զինվորական գրքույկը կամ, դրա բացակայության դեպքում, տեղեկանք տարածքային զինկոմիսարիատի կողմից։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։
Կորցնելու դեպքում նոր անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։
Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է դիմելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ կորցնելու դեպքում՝ դիմելուց հետո 10-րդ աշխատանքային օրը։
Նոր անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է այն փոխանակելու համար։
Հնարավոր է նաև անձնագիրն ավելի շուտ ստանալ։ Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում՝ վճարային տերմինալի միջոցով։
Փոխանակելու դեպքում՝
-
1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
-
1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։
Կորցնելու դեպքում՝
-
1,000+40,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
-
1,000+50,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
-
1,000+60,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64