BETA

This site is new, your feedback will help us improve it.

Agriculture and environment

Ստանալ ԵԱՏՄ մաքսային տարածքով սահմանափակ արտահանվող վայրի կենդանիներ (բույսեր, դեղաբուսական հումք) արտահանելու լիցենզիա

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքով վայրի կենդանիներ, բույսեր կամ դեղաբուսական հումք արտահանելու համար անհրաժեշտ է ստանալ լիցենզիա։

 

Սահմանափակ տեղափոխմամբ կենդանիների, բույսերի և այլ ապրանքների ցանկը սահմանված է Կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ (իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում)։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
1 օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։


Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝ 

  • նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Արտահանում» տարբերակը,
  • բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
  • բացվող էջի ստորին հատվածի «Արտահանող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
  • սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
  • լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
  • էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
  • որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։

 

Պահանջվող փաստաթղթերը

Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • հայտ,

  • վայրի բույսի կամ կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հավաք, մթերում, գնում, որս և այլն),

  • արտաքին առևտրային գործարք իրականացնելու դեպքում՝ արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի (համաձայնագրի) պատճենը, բացակայության դեպքում՝ կողմերի միջև համագործակցության մտադրության վերաբերյալ որևէ այլ փաստաթղթի պատճենը, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը),

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը։

 

Լիցենզիայի չտրամադրման հիմքերը

Լիցնեզիա ստանալու հայտը չի հաստատվում, եթե՝

  • չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները, ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

  • լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։

 

Վճարման չափը և կարգը

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005000840 հաշվեհամարին։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը նախարարության կողմից ուղարկվում է դիմողին՝ լրամշակման։

 

Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է 1 տարվա գործունեության համար՝ բացառապես այն ապրանքների, որոնց համար սահմանվել են արտահանման (ներմուծման) քվոտաներ (գործում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան)։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշում

  • ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշում

  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 30-09-11

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Was this page useful?