This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիր արտասահմանում
ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
ՀՀ քաղաքացիներն արտասահմանում անձնագիր ստանալու համար պետք է այցելեն տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝
-
գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթերը
16 տարին լրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
դիմում անձնագիր ստանալու մասին,
-
ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիր և դրա պատճենը,
-
ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
-
ծնողների անձնագրերի պատճենները,
-
նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,
- 35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
- պետական տուրքի և փոստային առաքման վճարումները հավաստող փաստաթղթերը,
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ,
- հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝
Եթե դիմողը 16-18 տարեկան է և չունի նույնականացման քարտ՝
- իր և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի կամ ծնողների գրավոր համաձայնությունը (եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ)։
Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝
- հայրության ճանաչման վկայականը,
- միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
- ծնողի մահվան վկայականը,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։
Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի՝
- ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։
Եթե դիմողը զինապարտ է (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ)՝
- զինվորական գրքույկը։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 65,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Վճարումը հնարավոր է կատարել նաև ՀՀ դրամով։
Տրամադրման ժամկետը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել համապատասխան հյուպատոսական հիմնարկ։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11