BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Real estate and land

Ստանալ սահմանամերձ համայքներում կոմունալ վճարումների աջակցություն

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման համար։ 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում սահմանամերձ 23 համայնքների 82 բնկավայրերի /սահմանամերձ համայքների ցանկը ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման հավելվածում/ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման համար։ 

 

Էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակությունների համար վճարումները գանձվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով։ 

 

Բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար վճարումները գանձվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով։ Ընդ որում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չհանդիսացող, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ հանդիսացող բաժանորդների համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար: 

 

ՀՀ Կառավարության կողմից ոռոգման ջրի փոխհատուցումը տրամադրվում է համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին սահամանմերձ բնակավայրերում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով: 

 

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակավայրերի վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքային բյուջե վճարում է ՀՀ Կառավարությունը։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու են ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման հավելվածով սահմանված սահմանամերձ համայքների բնակիչները։

Դիմելու կարգ

 

Էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի և անշարժ գույքի հարկի փոխհատուցումների համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ բնակիչ-բաժանորդների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակները տրամադրվում են համապատասխան կազմակերպությունների («ՀԷՑ» ՓԲԸ, «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ, ջրօգտագործող ընկերություններ և համայնքապետարաններ) կողմից։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ՏԿԵՆ թեժ գիծ՝ (010)51-13-79

Էլ. նամակ ուղարկել ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշում

ՀՀ Կառավարության 2021 թվականի 12 փետրվարի N 184-Ն որոշում

ՀՀ Կառավարության 2022 թվականի 14 հուլիսի N 1064-Ն որոշում

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր