This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ կոմունալ վճարումների աջակցություն սահմանամերձ համայնքներում
Այս ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին, որը կարող է ուղղվել բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցմանը և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցմանը։
Ծրագրի մասին
Աջակցությունը տրամադրվում է հետևյալ ցանկով սահմանված բնակավայրերի բնակիչներին։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու լինելու համար անհրաժեշտ է լինել սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերի բնակիչ։
Աջակցության չափը
Էլեկտրաէներգիա
Բնակիչները վճարում են 50%՝ տարեկան մինչև 1,440 կՎտ/ժ սպառման համար:
Բնական գազ
Բնակիչները վճարում են 50%՝ տարեկան մինչև 360 խորանարդ մետր սպառման համար:
Այն բնակիչները, ովքեր գազ չեն սպառում և էլեկտրաէներգիա են օգտագործում, ամսական ստանում են 15 խորանարդ մետր գազին համարժեք գումար (տարեկան մինչև 180 խորանարդ մետր):
Ոռոգման ջուր
Սահմանամերձ բնակավայրերում ջրի սպառման համար բնակիչներին տրվում է 50% փոխհատուցում:
Անշարժ գույքի հարկ
Սահմանամերձ համայնքներում գտնվող, պատերազմի պատճառով չօգտագործվող կամ գնդակոծված հողերի հարկը վճարում է կառավարությունը:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշում
- ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի 12 փետրվարի N 184-Ն որոշում
- ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի 14 հուլիսի N 1064-Ն որոշում
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։