This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության վավերացման սերտիֆիկատ
ՀՀ-ում գրանցված օդանավերը սպասարկվում և սերտիֆիկացվում են՝ համաձայն ԵԱՍԱ-ի ՓԱՐՏ-145 պահանջների։
Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության վավերացման սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել Քաղավիացիայի կոմիտե՝ տրամադրելով պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության վավերացման սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- հայտ՝ առաջին անգամ սերտիֆիկացվելու, ինչպես նաև հետագա
փոփոխությունների դեպքում, - տեխնիկական սպասարկման կազմակերպության ձեռնարկ (MOE),
- գրություն՝ (ձև), որում նշված կլինեն դիմողի անունը, ազգանունը, պաշտոնը, որակավորումը, աշխատանքային փորձը,
- տեղեկատվություն Փարթ-66 պահանջների համաձայն սերտիֆիկացում չանցած
անձնակազմի մասին, - տեխնիկական սպասարկման կազմակերպության ներքին աուդիտի արդյունքները։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հավաստագիրը տրամադրվում է փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե փաստաթղթերում կան թերություններ, որոնք առնչվում են որակյալ և
անվտանգ տեխնիական սպասարկման հարցերին, ապա այդպիսի փաստաթղթերը
կամ ձեռնարկները վերադարձվում են թերությունները վերացնելու նպատակով: Հավաստագիրը մինչև 24 ամիս գործողության ժամկետով:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2006 թվականի ապրիլի 27-ի N 61-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։