BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն

Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։

Համակարգը հաշվետվությունների լրաց­ման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները՝ դաշտերի լրացումն ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով։ 

Այստեղ օգտատերերին հասանելի են հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման և արխիվի բաժինները։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
անհատ ձեռնարկատերեր, ռեզիդենտ առևտրային կազմակերպություն-ներ, նոտարներ
Filiing duration
15 րոպե

Շրջանառության հարկի հաշվետվություն (հաշվարկ) ներկայացնելու համար անհրաժեշտ են՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

 

Եթե առկա են, պետք է՝ 

  • այցելել taxservice.am կայք, որը տանում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ, 
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որի բաժնի ձախ հատվածում ընտրել «Շրջանառության հարկի հաշվարկ» ձևը, որի հերթական համարն է 200-ը,
  • ընտրել անհրաժեշտ հաշվետու տարին և հաշվետու ժամանակաշրջանը,
  • լրացնել պահանջվող տվյալները, որից հետո հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում (այդտեղ դեռ հնարավոր է այն խմբագրել),
  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։   

 

Ուշադրություն

Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում կարելի է սեղմել գլխավոր էջի ներքևում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր