This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխությունը
Ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
Ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխության համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- իրական շահառուի հայտարարություն,
- կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում):
Կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում դիմողը ներկայացնում է նաև ներդրումը հավաստող փաստաթղթերը: Կանոնադրական կապիտալի նվազեցման ժամանակ ներկայացվում է նաև գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը պարտատերերից առարկություններ չստանալու վերաբերյալ:
Վճարման չափը և կարգը
Ծառայության համար սահմանված է 10,000 դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160727։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Ոչ առևտրային իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների փոփոխություն)»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935