BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կենսաթոշակ

Ստանալ զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին միանվագ հատուցում

Ծրագրի շրջանակում իրականացվում է զինծառայության ընթացքում վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայող­ների, զոհ­ված զինծա­ռայողների ընտանիքների դրամական աջակցու­թյունների, ինչպես նաև զոհ­ված զինծառայողների հուղար­կավորության, գերեզմանի բա­րեկարգ­ման, տա­պանա­քարի պատ­րաստման և տե­ղադրման հետ կապ­ված ծախսերի հատուցում։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակը՝ զինծառայության ընթացքում վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայող­ներին, զոհ­ված (մահացած) զինծա­ռայողների ընտանիքներին դրամական աջակցու­թյունների, ինչպես նաև զոհ­ված (մահացած) զինծա­ռայողների հուղար­կավորության, գերեզմանի բա­րեկարգ­ման, տա­պանա­քարի պատ­րաստման և տե­ղադրման հետ կապ­ված ծախսերի հատուցման տրամադրումն է:

 

Ծրագրի շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով աջակցության և հատուցման միանվագ գումարները տրամադրվում են ՀՀ աշխա­տանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ.

 

  • Զինհաշմանդամները,
  • Զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծա­ռայողների ծնողները, ամուսինը և զավակները:

 

Դիմելու կարգ

 

Զինհաշմանդամները կամ զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծա­ռայողների ընտանիքների անդամները (կամ սահման­ված կարգով զիազորված անձինք) դիմումը և անհրաժեշտ փաս­տաթղթերը պետք է անձամբ ներկայացնեն ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպա­նության վարչություն կամ ուղարկեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբա­ժանումների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Զինհաշմանդամներին դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել.

 

  • Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը,
  • ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի եզրակացությունը,
  • զինհաշմանդամի անձնագիրը (կամ նույնականացման քար­տը), սոցիալական քարտը (հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը),
  • անձնագրային բաժնից` զինհաշմանդամի բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից։

 

Զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծա­ռայողների ընտանիքների անդամներին անհարժեշտ է ներկայացնել զինծառայողի՝

 

  • Մահվան վկայականը կամ անհայտ բացակայող կամ մահացած  ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ,
  • ծննդյան վկայականը,
  • ամուսնության վկայականը,
  • ծնողների ամուսնության վկայականը,
  • երեխաների ծննդյան վկայականները,
  • ծնողների, կնոջ (ամուսնու), չափահաս զավակների անձնագրերը (կամ նույնականացման քար­տերը), հանրային ծառայությունների համարանիշները (սոց.քարտ),
  • ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականները,
  • անձնագրային բաժնից` բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պե­տական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից (ընտանիքի բոլոր ան­դամների վերա­բերյալ` զոհվածի ծնողներ, կին (ամուսին), զավակներ),
  • հուղարկավորման վայրից տեղեկանք,
  • այլ փաստաթղթեր (ամուսնալուծության վկայական, հայրության ճանաչման վկայական, պահեստազորից զորակոչելու վերաբերյալ Զինկոմիսարիատի տեղեկանք և այլն):

Խորհրդատվություն, օգտակար հղումներ


ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն ՝ 
հեռ.  + 374 10  28 10 80,  + 374 10  20 09 51։
էլ. փոստի հասցե՝ [email protected]։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 294430, +374 10 294699
Service provided by
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր