BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Ստանալ փաստաթղթերի ապոստիլով վավերացում

Ապոստիլով վավերացվում են այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիային միացած երկրներ։

Հայաստանում ապոստիլով վավերացվում են միայն ՀՀ-ում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը։ Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը Հայաստանում չեն վավերացվում։

Փաստաթղթերի ապոստիլով վավերացում հնարավոր է ստանալ առցանց կամ ֆիզիկապես։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
15 րոպե
Service cost
7,000 դրամ
Processing duration
1 աշխատանքային օր

Ուշադրություն
Առցանց ապոստիլով վավերացվում են 2021 թվականի մայիսի 16-ից հետո տրված էլեկտրոնային վկայականները։

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո սեղմել «Լրացնել դիմումը» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել պահանջվող տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փաստաթղթի հսկիչ համարը, տրման ամսաթիվը և երկիրը, ուր այն ներկայացվելու է,
  • կատարել վճարումը:


Վճարման չափը և կարգը

Փաստաթղթերի ապոստիլով վավարացման համար անհրաժեշտ է վճարել 7,000 դրամ։ Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելու էջում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ապոստիլով վավերացված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։ Այն հնարավոր է նաև ներբեռնել անձնական էջի «Դիմումներ» բաժնից։ 


Հղում օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 483-Ն և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 2056-Ն համատեղ հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?