BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու ծառայություն

«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի համաձայն օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման (լեգալիզացման) փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ» (այսուհետ` ապոստիլ), որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
5,000 ՀՀ դրամ
Processing duration
2 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը


Անձը ապոստիլ դնելու համար ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում`
1)     դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում), ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի անվանումները.
2)    ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը.
3)    ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը կամ պատճենը.
4)    պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միասնական անդորրագրով:

Ժամկետներ


Փաստաթղթի վրա ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի: Նշված դեպքում քաղաքացիները ապոստիլ դրված փաստաթղթերը կարող են ստանալ 2-րդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ից սկսած:
Առանձին փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար գործակալության պետի կողմից ապոստիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 օրով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի կողմից` մինչև 10 օրով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից` մինչև 15 օրով:
Այն դեպքում, երբ դիմողի հետ կնքվում է ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, փաստաթղթի վրա ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ժամը 10.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, ապա դիմողը ապոստիլ դրված փաստաթղթերը կարող է ստանալ հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ից սկսած, իսկ եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ժամը 14.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, ապա` հաջորդ աշխատանքային օրվա ժամը 14.00-ից սկսած:

Վճարման չափը


ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
 
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
 
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
 
Պաշտոնական փաստաթղթերի վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման համար՝ 8.000 ՀՀ դրամ

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը


Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթուղթը չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև սույն կարգի պահանջներից.
բ) փաստաթուղթը ներկայացվել է սույն կարգի պահանջների խախտմամբ.
գ) դիմումում նշված է, որ փաստաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր.
դ) փաստաթղթում առկա են չհաստատված ջնջումներ, փոփոխություններ կամ սխալներ.
ե) փաստաթղթի վրա ապոստիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
Նշված հիմքերով փաստաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու օրվանից մեկ օրվա ընթացքում:
Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան տեղակալի ստորագրությամբ:
Դիմումի մերժման մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
Ապոստիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատասխանի հետ միասին դիմողին է վերադարձվում ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթի իսկական օրինակը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր