BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Ստանալ փաստաթղթերի ապոստիլով վավերացում

Ապոստիլով վավերացվում են այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիային միացած երկրներ։

Հայաստանում ապոստիլով վավերացվում են միայն ՀՀ-ում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը։ Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը Հայաստանում չեն վավերացվում։

Փաստաթղթերի ապոստիլով վավերացում հնարավոր է ստանալ առցանց կամ ֆիզիկապես։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
7,000 դրամ
Processing duration
1 աշխատանքային օր

Պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացվում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից, բացառությամբ քրեական հետապնդման, հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկանքների, որոնք ապոստիլով վավերացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

Անհրաժեշտ է այցելել ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)` ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։


Պահանջվող փաստաթղթերը

Ապոստիլով վավերացում կատարելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով Արդարադատության նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
  • ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:


Վճարման չափը և կարգը

Փաստաթղթերի ապոստիլով վավարացման համար անհրաժեշտ է վճարել 7,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել հետևյալ եղանակներից մեկով․

  • առցանց,
  • բանկային փոխանցում կատարելով ՀՀ պետական բյուջեի 900005163523 հաշվեհամարին։ «Նպատակ» դաշտում անհրաժեշտ է մուտքագրել «Փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ապոստիլով հաստատված փաստաթուղթը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրը ժամը 16։00-ից 17։00-ն։

Ապոստիլով վավերացման ժամկետը երբեմն կարող է երկարաձգվել՝ պայմանավորված փաստաթղթի իսկությունը ճշտելով։

Էլեկտրոնային ապոստիլի իսկությունը հնարավոր է ստուգել՝ այցելելով www.e-verify.am և մուտքագրելով ապոստիլի վրա նշված հսկիչ համարը կամ արագ արձագանքման ծածկագիրը (QR կոդը):

Ուշադրություն
Էլեկտրոնային ապոստիլի ձևաթղթի ստորին հատվածում նշվում է ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթի էջերի ամբողջական քանակը: Ծավալուն պաշտոնական փաստաթղթերի իսկությունը ստուգելիս արտացոլվում է փաստաթղթի մինչև 6 էջը:


Հղում օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 483-Ն և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 2056-Ն համատեղ հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?