BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաների տրամադրում

Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաների տրամադրում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
-
Processing duration
3 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Լիցենզիայի ձևակերպման համար Լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է Հումքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ),
2) հայտի էլեկտրոնային օրինակը,
3) արտաքին առևտրային գործունեության պայմանագրի պատճենը (միանգամյա լիցենզիայի համար), իսկ արտաքին առևտրային գործունեության պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,
4) այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են Հումքի ստացման, տիրապետման և տնօրինման օրինականության մասին,
5) հայտատուն հայտի հետ միասին ներկայացնում է նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։
 Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի 2015 թ. մայիսի 6-ի ՀՀ ԷԲՊ նախարարի 139-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ի 15-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

Կարգավորող իրավական ակտերը

Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2014 թվա­կանի դեկ­տեմբերի25-ի N 1524-Ն որոշման 3-րդ հավել­վածի 2.11-րդ կետ ; 2015 թ. մայիսի 6-ի ՀՀ ԷԲՊնախարարի 139-Ն հրաման
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր