BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Ստանալ Երևանում կառուցապատման նախագծման թույլտվություն

Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։

Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
5-20 աշխատանքային օր

Դիմելու համար անհրաժեշտ է

Երևանի տարածքում ընդգրկված անշարժ գույքի կառուցապատման նախագծման թույլտվությունը ստանալու հայտը ֆիզիկապես պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ։ 


Ներկայացվող պահանջները

Շինարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար կառուցապատողը պետք է ունենա պետական գրանցում ստացած հողատարածք կամ այլ անշարժ գույք։


Պահանջվող փասատաթղթերը

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք, իսկ լիազորված անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը և համապատասխան լիազորագիրը)
  • նախագծման թույլտվությունը ստանալու հայտ, որի ձևը տրամադրվում է տեղում,
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը)։ 


Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրությունները (ինժեներական հետազննումները) անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը: Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:

 

Թույլտվության տրամադրման կարգը և ժամկետները

Թույլտվության տրամադրման ժամկետը կապված է շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, որոնք հետևյալն են․ 

 

  • I կատեգորիան ընդգրկում է ցածր ռիսկայնության աստիճանի՝ ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ աշխատանքների ենթակա օբյեկնտերը։ I կատեգորիայի օբյեկնտերի համար նախագծման և շինարարության թույլտվություններ անհրաժեշտ չեն։ 
  • II կատեգորիայում ընգրկված են միջին ռիսկայնության աստիճանի՝ պարզ և փոքրածավալ շինարարական օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության երաշխավորագրով, իսկ շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական կազմակերպության երաշխավորագրով:
  • III կատեգորիայում ընդգրկված են միջինից բարձր ռիսկայնության աստիճանի՝ II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների միջակայքի ցուցանիշներով օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության:
  • IV կատեգորիայում ընդգրկված են բարձր ռիսկայնության աստիճանի՝ հատուկ և կարևորագույն նշանակության շինարարական օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության։
  • V կատեգորիայում ընդգրկված են բարձրագույն ռիսկայնության աստիճանի՝ հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ, նաև՝ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող (կամ սեյսմիկ պաշտպանության ոլորտի հատուկ նշանակության) օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության, իսկ թույլտվությունների տրամադրման պայմաններն ու ժամկետները ամեն առանձին դեպքի համար սահմանում է ՀՀ կառավարությունը։ 

Ուշադրություն

I կատեգորիայի օբյեկտների համար նախագծման և շինարարության թույլտվություններ անհրաժեշտ չեն։ 


Մյուս դեպքերում մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության դեպքում թույլտվությունը տրամադրվում է.

  • II կատեգորիայի օբյեկտների համար 10-օրյա ժամկետում,
  • III կատեգորիայի օբյեկտների համար 15-օրյա ժամկետում,
  • IV կատեգորիայի օբյեկտների համար 20-օրյա ժամկետում։


Իսկ եթե մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտություն չկա, ապա թույլտվությունը տրամադրվում է․

  • II կատեգորիայի օբյեկտների համար 5-օրյա ժամկետում,
  • III կատեգորիայի օբյեկտների համար 10-օրյա ժամկետում,
  • IV կատեգորիայի օբյեկտների համար 15-օրյա ժամկետում։



Դիմումի պատասխանը ուղարկվում է դիմողի հասցեին։ Միաժամանակ դիմողն իր դիմումի ընթացքի մասին տեղեկացվում է նաև իր կողմից տրամադրված հեռախոսահամարով։

Ծանուցումը ստանալուց հետո նախագծման թույլտվությունը ստանալու համար պետք է այցելել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ՝ կրկին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտ դեպքում՝ նաև լիազորագիր)։ 

Նախագծման թույլտվութունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տրամադրվում է 2 օրինակով, որոնց հետ կարող է դիմողի ցանկությամբ անվճար տրամադրվել նաև կազմակերպություններից ստացված տեխնիկական պայմանները։


Նախագծման թույլտվությունը տրվում է գործողության հետևյալ ժամկետներով․   

  • II կատեգորիայի օբյեկտների համար՝ 1 տարի,
  • III կատեգորիայի օբյեկտների համար՝ 1,5 տարի,
  • IV կատեգորիայի օբյեկտների համար՝ 2 տարի,
  • V կատեգորիայի օբյեկտների յուրաքանչյուր առանձին դեպքի համար` ՀՀ
    կառավարության կողմից սահմանված ժամկետներում: 


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 011 62-17-01
You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր