This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառում
Իրավաբանական անձի միացման ճանապարհով վերակազմակերպումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Ներկայացվող պահանջները
Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ է լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
Միացող իրավաբանական անձը իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
- դիմում, որում պետք է նշվեն միացող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Միացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
- դիմում, որում պետք է նշվեն միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- փոխանցման ակտ(եր)ը,
- միացման պայմանագիրը (պայմանագրերը),
- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
- միացող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Լիազորված անձի կողմից գործակալություն դիմելու դեպքում փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Ծառայության համար սահմանված է 50,000 ՀՀ դրամի չափով պետական տուրք։ Ընդ որում՝ յուրաքանչյուր կազմակերպության համար անհրաժեշտ է վճարել 50,000-ական դրամ։
Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 50,000 դրամ՝ առևտրային կազմակերպություների առանձնացված ստորաբաժանման համար,
- 50,000 դրամ՝ ոչ առևտրային կազմակերպություների առանձնացված ստորաբաժանման համար,
- 50,000 դրամ՝ հիմնարկի համար։
Բանկային փոխանցման միջոցով վճարում կատարելու համար ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարներին՝
- 900005160719՝ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների համար։
Նպատակ՝ «Առևտրային իրավաբանական անձանց և նրանց առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման (հաշվառման) համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի (առանձնացված ստորաբաժանման) պետական գրանցում/հաշվառում, փոփոխության պետական գրանցում/հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում/հաշվառում)»։
- 900005160727՝ ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանման համար։
Նպատակ՝ «Ոչ առևտրային իրավաբանական անձանց և նրանց առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման (հաշվառման) համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի (առանձնացված ստորաբաժանման) պետական գրանցում/հաշվառում, փոփոխության պետական գրանցում/հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում/հաշվառում)»։
- 900005160743՝ հիմնարկի համար։
Նպատակ՝ «Հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական հաշվառման համար (նոր ստեղծվող հիմնարկի պետական հաշվառում, փոփոխության պետական հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական հաշվառում)»։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935