BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ օթևան որպես օտարերկրյա քաղաքացի

ՀՀ-ում կարող են ապաստան հայցել բոլոր այն փախստականները, որոնք հետապնդումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության երկիրը կամ մշտական բնակության վայրը։

ՀՀ-ում ապաստան հայցելու համար փախստականները կարող են դիմել տարբեր մարմինների՝ ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն, ոստիկանական բաժանմունքներ, քրեակատարողական հիմնարկներ կամ սահմանային անցման կետեր։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
3-6 ամիս

ՀՀ տարածք մուտք գործելուց հետո կարելի է ապաստան խնդրել գրավոր, բանավոր և ժեստերի միջոցով սահմանային անցման կետերում, ոստիկանական բաժանմունքներում, քրեակատարողական հիմնարկում կամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

ՀՀ սահմանային անցման կետերում ապաստան ստանալու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի հետևյալ սահմանակետեր և օդանավակայաններ`

  • Բավրա (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),

  • Բագրատաշեն (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),

  • Մեղրի (Հայաստան-Իրան ցամաքային սահմանակետ),

  • Այրում (Հայաստան-Վրաստան երկաթուղային սահմանակետ),

  • Գոգավան (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),

  • «Զվարթնոց» օդանավակայան,

  • «Շիրակ» օդանավակայան։


Ցանկացած մարմնի դիմելու դեպքում ապաստանի դիմումը հաշվառվում է  և գործին ընթացք է տրվում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

Դիմումը Միգրացիոն ծառայությունում հաշվառվելուց հետո ծառայության աշխատակիցը սեղմ ժամկետում դիմողի հետ հարցազրույց է անցկացնում, որի ժամանակ դիմողը պետք է աշխատակցին հավաստի տեղեկություններ տրամադրի իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը լքելու պատճառների վերաբերյալ։

Հարցազրույցին ներկայանալը պարտադիր է։ Անհարգելի պատճառով հարցազրույցի չներկայանալու դեպքում դիմումի քննարկումը դադարեցվում է Միգրացիոն ծառայության կողմից։

Հարցազրույցից հետո Միգրացիոն ծառայությունը եռամսյա ժամկետում անցկացնում է հայցի քննություն և որոշում կայացնում անձին փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու վերաբերյալ։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր