BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Support for forcibly displaced people from Nagorno Karabakh

Դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարի աջակցության ծրագրին

Ծրագրի շահառու կարող են դառնալ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից բռնի տեղահանված ընտանիքների՝ ուսումնական հաստատություններում սահմանված կարգով հրամանագրված և ըստ համապատասխան կրթական աստիճանների կամ ծրագրերի վճարովի համակարգում ընդգրկված սովորողները։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի՝ ՀՀ պետական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված սովորողներին։
 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ 2023թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների՝ ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ սահմանված կարգով հրամանագրված և ըստ համապատասխան կրթական աստիճանների կամ ծրագրերի վճարովի համակարգում ընդգրկված սովորողները։
 

 

Դիմելու կարգ

 

  • Փոխհատուցում ստանալու համար անհարժեշտ է դիմել պետական ուսումնական հաստատություն:
  • Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս հետևյալ տվյալները՝
    1) սովորողի նույնականացման տվյալները.
    2) կրթական աստիճանը, մասնագիտությունը (կրթական ծրագիրը), կուրսը, ուսուցման ձևը, ՄՈԳ-ի չափը, առաջադիմության վերաբերյալ տեղեկությունը.
    3) կիսամյակի ուսման վարձի չափը.
    4) կարգավիճակը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շրջանակում շահառու).
    5) այլ տեղեկություն (ըստ անհրաժեշտության):
  • Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, ճշգրտում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ։
  • Ճշգրտված անվանացանկերի հիման վրա անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:
  • Ուսանողը և պետական ուսումնական հաստատությունը կնքում են պայմանագիր՝ ուսման վարձի փոխհատուցման գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով։
     

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2291-Լ որոշում

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, հեռ.՝ (+374) 10-210140 /110/

ՀՀ ԿԳՄՍ նախարարույթան Թեժ գիծ  (374 10) 59-96-00

Տեղեկատու հեռախոս՝  (374 10) 52-73-43

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր