BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Education

Ստանալ անվճար դասագրքեր

Ծրագրի շրջանակում ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար։ 

This service is only available offline, we are working on an online version
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
մինչև օգոստոսի 15-ը

Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեսողական խնդիրներ ունեցող սովորողները:

Դիմելու կարգը

Անվճար դասագրքեր ստանալու համար պետական գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Դասագրքեր» բաժնին են ներկայացնում դպրոցներում առկա դասագքրերի պահանջարկը։

Պահանջվող փաստաթղթեր

Անվճար դասագրքեր ստանալու համար գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Դասագրքեր» բաժնին են ներկայացնում սովորողի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելու, ինչպես նաև Բրալյան դասագրքով (տեսողական խնդիրներ ունեցող սովորողների դասագրքեր) ուսումնառության կազմակերպման անհրաժեշտության մասին: 

Անվճար դասագրքերի տրամադրման կարգը

Դասագրքերը մինչև օգոստոսի 15-ը առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխումը  ուսումնական հաստատություններին:

Oգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռախոս (374 010) 59-96-19,

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 81-Ն հրաման։

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր