BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Ներկայացնել միկրոձեռնարկատիրության հարկային հաշվետվություն

Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։

Համակարգը հաշվետվությունների լրաց­ման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները՝ դաշտերի լրացումն ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով։ 

Նաև արտացոլում է հաշվետվությունների ներկայացմանն ու հարկային պարտավորությունների հաշվարկման դրույքաչափերին կամ բանաձևերին վերաբերող օրենսդրական և նորմատիվ փոփոխությունները։

Հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման և արխիվի բաժինները նույնպես պահպանվում են և հասանելի են համակարգի օգտատերերին։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Միկրոձեռնարկատիրության հարկման սուբյեկտի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար անհրաժեշտ են՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

 

Եթե առկա են, պետք է՝ 

  • այցելել taxservice.am կայք, որը տանում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ, 
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որի բաժնի ձախ հատվածում ընտրել «Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ» ձևը, որի հերթական համարն է 256-ը,
  • լրացնել պահանջվող տվյալները, որից հետո հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում (այդտեղ դեռ հնարավոր է այն խմբագրել),
  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։   

 

Ուշադրություն
Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում կարելի է սեղմել գլխավոր էջի ներքևում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր