BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Education

Ստանալ աջակցություն գիտական միջոցառումներ անցկացնելու համար

Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններին և բուհերին՝ կազմակերպելու և անցկացնելու գիտական միջոցառումներ  և երիտասարդ գիտնականների դպրոց։

This service is only available offline, we are working on an online version
Filiing duration
10-15 րոպե
Processing duration
մինչև 3 ամիս

Ծրագիրն աջակցում է գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններին և բուհերին՝ կազմակերպելու և անցկացնելու հետևյալ միջոցառումները․

  • գիտաժողով,
  • գիտական կոնֆերանս,
  • սիմպոզիում
  • սեմինար
  • երիտասարդ գիտնականների դպրոց։


Դիմելու կարգը

Գիտական միջոցառման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի աջակցություն ստանալու համար կազմակերպությունը դիմում է ՀՀ գիտության կոմիտե: Դիմումը ներկայացվում է նախատեսվող միջոցառումից առնվազն 3 ամիս առաջ։

Պահանջվող փաստաթղթերը

Գիտական միջոցառման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • գիտական միջոցառման/երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտ,
  • միջոցառման վերաբերյալ հայտարարության տեքստ, որտեղ նշվում են միջոցառման անցկացման վայրը, ժամկետները, ծրագիրը, կազմակերպչական կոմիտեի կազմը, նյութերի հրապարակման ձևը, միջոցառման կայքին հղումը և այլն։

Ուշադրություն

Միջոցառման ավարտից հետո՝ 15 օրվա ընթացքում, Կոմիտե է ներկայացվում միջոցառման անցկացման հաշվետվությունը։Օգտակար հղումներ

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2002 թվականի փետրվարի 15-ի N 204-Ա/2 հրաման։

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր