BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Education

Ստանալ գիտական միջոցառումների անցկացման ֆինանսական աջակցություն

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններին և բուհերին՝ գիտական միջոցառումների կազմակերպման և երիտասարդ գիտնականների դպրոցի ֆինանսավորման նպատակով։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ գիտական կազմակերպություններ
Filiing duration
10-15 րոպե
Processing duration
Մինչև 15 աշխատանքային օր

Գիտական միջոցառման կազմակերպման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի աջակցություն ստանալու համար կազմակերպությունը պետք է դիմի ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22)։

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է աջակցել գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններին և բուհերին՝ միջոցառումների հետևյալ տեսակները կազմակերպելու և անցկացնելու համար․

  • գիտաժողով,
  • գիտական կոնֆերանս,
  • սիմպոզիում,
  • սեմինար,
  • երիտասարդ գիտնականների դպրոց։

Ներկայացվող պահանջները

Գիտական միջոցառման կազմակերպման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի աջակցություն ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնելով նախատեսվող միջոցառումից առնվազն 3 ամիս առաջ։

Պահանջվող փաստաթղթերը

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • գիտական միջոցառման/երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտ,
  • միջոցառման վերաբերյալ հայտարարության տեքստ, որտեղ նշվում են միջոցառման անցկացման վայրը, ժամկետները, ծրագիրը, կազմակերպչական կոմիտեի կազմը, նյութերի հրապարակման ձևը, միջոցառման կայքի հղումը և այլն։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Աջակցություն ստանալու մասին հայտը ուսումնասիրվում է Կոմիտեում ստեղծված հանձնաժողովի կողմից, որը տալիս է դրական կամ բացասական եզրակացություն։
  • Միջոցառումը անցկացնելուց առնվազն 15 օր առաջ Կոմիտեի և կազմակերպության միջև կնքվում է ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիր:
  • Միջոցառումն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ, Կազմակերպությունը ներկայացնում է
    միջոցառման վերաբերյալ հայտարարության տեքստ, որտեղ նշվում է միջոցառման
    անցկացման վայրը, ժամկետները, ծրագիրը, կազմակերպչական կոմիտեի կազմը,
    նյութերի հրապարակման ձևը, միջոցառման կայքին հղումը և այլն:

Ուշադրություն
Միջոցառման ավարտից հետո՝ 15 օրվա ընթացքում կոմիտե է ներկայացվում միջոցառման անցկացման հաշվետվությունը։ 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 15-ի N 204-Ա/2 հրաման

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Was this page useful?