BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Culture and sport

Դիմել «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

«Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (Մշակությանի կազմակերպությունների ցանկը և կոնտակտային տվյալներ՝ այստեղ):
Ծրագրի նպատակն է ապահովել դպրոցականների համար նպաստավոր պայմաններ՝ մշակույթի հասանելիության և մատչելիության համար, նպաստել հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը՝ ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցվելու միջոցով: 
Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետ սահմանվում է 1 տարի:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Ծրագրի իրականացումն ապահովում են պետական և համայնքային ոչ առևտրային մշակութային կազմակերպությունները՝ թանգարաններն ու թատրոնները: Ծրագրին կարող են միանալ նաև ոչ պետական թատրոններն ու թանգարանները՝ նույն պայմաններով։

 

Դիմելու կարգ

 

Տոմսերի տրամադրումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Աշակերտների թվով տպագրված տոմսերը նախարարության կողմից տրամադրվում են բոլոր վարչատարածքային միավորներին՝ համապատասխան ընդունման-հանձնման ակտերով: Յուրաքանչյուր վարչատարածքային միավոր տոմսերը տրամադրում է իր տարածքում հաշվառված դպրոցներին:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների  վարչություն, հեռ՝  +374 010 599 629

ՀՀ ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+37410) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+37410) 52-73-43:

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր