BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Education

Դիմել դպրոցականների ամառային հանգստի ծրագրին

Ծրագրի շրջանակում պետությունն ապահովում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և անապահով ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը և տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
5-10 րոպե

Ամեն տարի դպրոցականների ամառային հանգիստի կազմակերպումն իրականացվում է մրցութային ընթացակարգով (գնում կամ դրամաշնորհ), որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն իրականացնում են ամառային ճամբարի ծրագիրը: 
      
ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից հավաքագրումն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին։ Արդյունքում՝ ազատ ժամանցի կազմակերպման միջոցով 7-13 տարեկան 3200 երեխաներ ամեն տարի հանգստանում են ամառային ճամբարներում և ստանում լրացուցիչ կրթություն։

Պահանջվող փաստաթղթերը

Դպրոցականների ամառային հանգստի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական խմբում ընդգրկված լինելու մասին փաստաթղթեր։

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռախոս՝  (374 010) 59-96-19: 
Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր