BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն

Պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունն իրականացվում է` համաձայն ՀՀ կառավարության 05.04.2007թ. «Թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշման։ Պետական և դատական մարմինների կողմից ներկայացված գրությունների հիման վրա պետական և դատական մարմինների կողմից փորձաքննության ներկայացված արժեքները նախնական հանձնման-ընդունման ակտով ընդունվում է փորձաքննության, որի արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունը ստորագրվելուց հետո կազմվում է հանձնման-ընդունման ակտ:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Պետական մարմինների ղեկավարներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Սահմնված չէ

Դիմելու եղանակը՝

Պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ գրությունը ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարություն:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր