BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Education

Ստանալ գիտական գործուղումների ֆինանսական աջակցություն

Ծրագրի շրջանակում գիտաշխատողին ֆինանսական աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
Մինչև 8 աշխատանքային օր

Գիտական գործուղման աջակցություն ստանալու համար կազմակերպության ղեկավարը գրավոր դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե(hասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22):

Ծրագրի մասին

Աջակցությունը գիտաշխատողներին տրամադրվում է միջազգային հետևյալ միջոցառումներին առավելապես բանավոր զեկույցով  մասնակցելու նպատակով․

  • գիտաժողով,
  • գիտական կոնֆերանս,
  • սիմպոզիում,
  • սեմինար։

Ներկայացվող պահանջները

  • Աջակցությունը ստանալու համար անձը պետք է լինի ՀՀ գիտական կառույցում աշխատող գիտաշխատող և ունենա տվյալ գիտական միջոցառմանը մասնակցելու հրավեր։  
  • Դիմումը ներկայացվում է գիտական միջոցառմանը մասնակցելու հրավերը ստանալուց հետո՝ գործուղումից 30 օր առաջ:


Պահանջվող փաստաթղթերը

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը կամ զեկույցն ընդունելու մասին ծանուցում,
  • գործուղվող գիտաշխատողի գիտական արդյունավետության բնութագիրը։ 

Ուշադրություն

Գործուղման ավարտից հետո տասնօրյա ժամկետում պետք է Կոմիտե ներկայացնել գիտաշխատողի գործուղման արդյունքների մասին հաշվետվության պատճենը և գործուղվող գիտաշխատողի նստեցման կտրոնների (boarding pass) պատճենները

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Աջակցությունը տրամադրվում է տարին մեկ անգամ։
  • Այն ստանալու մասին հայտը ուսումնասիրվում է Կոմիտեում ստեղծված հանձնաժողովի կողմից, որը տալիս է դրական կամ բացասական եզրակացություն։
  • Գործուղման մասին իրավական ակտն ընդունվելուց կամ կազմակերպիչի պաշտոնական հրավերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնին տրվում է հանձնարարական, որտեղ նշվում է գործուղման համար անհրաժեշտ գումարի (ճանապարհածախս, մասնակցության վճար, օրապահիկ, գիշերավարձ և այլն) ընդհանուր չափը։
  • Այնուհետև Կոմիտեն եզրակացության մասին գրավոր տեղեկացնում է դիմող կազմակերպությանը 5 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2019 թվականի մայիսի 7-ի N 13-Ա/Ք հրաման

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Was this page useful?