BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը Հայաստանում

Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր որոշման հիման վրա։

ՀՀ քաղաքացիությունը Հայաստանում դադարեցնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
25,000 դրամ
Processing duration
6 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ 

Ընդ որում՝ 75 տարին անց անձանց, ինչպես նաև 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկումն իրականցվում է առանց առցանց այցի ամրագրման՝ ֆիզիկապես։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Was this page useful?