BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը ՀՀ-ում

Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող են ներկայացնել, եթե ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկներում, կամ ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, և ՀՀ իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

This service is only available offline, we are working on an online version
Filiing duration
30 րոպե
Service cost
10000 ՀՀ դրամ
Processing duration
1 ամիս

Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող են ներկայացնել, եթե՝

  • ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկներում.
  • ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, և ՀՀ-ն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:


Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

  • ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար,
  • ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման,
  • ամուսիններից մեկի դիմումը և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,
  • ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,
  • անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը,
  • ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է անձի լրացրած, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:


Ամուսնալուծության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

  • ամուսնալուծվողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծվելուց հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ,

  • ամուսնալուծվողների անձնագրային տվյալները,

  • ամուսնության ակտային գրանցման տվյալները,

  • ամուսնալուծության պետական գրանցման ընտրված օրը,

  • ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատման ցանկության մասին: 

 

Վճարման չափը և կարգը՝

ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը ՀՀ-ում գրանցելու համար սահմանված է բազային տուրքի տասնապատիկի չափով պետական տուրք։ 


Տրամադրման ժամկետը՝


Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից 1 ամիս անցնելուց հետո:

Դատական կարգով ամուսնությունը լուծելու դեպքերում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է 6 ամսվա ընթացքում:

Ամուսինների կողմից ամուսնալուծության առանձին դիմումներ ներկայացվելու դեպքում օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ամուսնալուծության մասին 2-րդ դիմումը մուտքագրելու օրվանից:

Ամուսնալուծության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների համատեղ) ցանկությամբ: Ամուսնալուծության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնալուծվողներից մեկի դիմումի հիման վրա:

Ամուսնալուծության պետական գրանցում կատարելու ընթացքում ամուսնալուծվողների ներկայությունը պարտադիր չէ:

Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնալուծվող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնալուծության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով: 

Դիմումով ընտրված՝ ամուսնալուծության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնալուծության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչև ամուսնալուծության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին:

Ամուսնալուծության պետական գրանցում կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգում լուծված ամուսնության մասին պետական վկայականները չեղյալ են հայտարարվում:

Օտարերկրյա պետություններում գրանցված ամուսնության լուծումը կատարվում է երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգով:

 

Հղում օրենսդրությանը՝

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր