This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը ՀՀ-ում
Ամուսնալուծության պետական գրանցման դիմում հնարավոր է ներկայացնել, եթե լուծվող ամուսնությունը գրանցվել է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում, ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կամ օտարերկրյա պետության կողմից (եթե ՀՀ-ն իրավասու է լուծելու տվյալ ամուսնությունը՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա)։
Ամուսնալուծության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնալուծության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝
- ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար,
- ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման,
- ամուսիններից մեկի դիմումը և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Պահանջվող փաստաթղթերը
- ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,
- ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը,
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,
- անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը,
- ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է անձի մասին տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:
Ամուսնալուծության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները
-
ամուսնալուծվողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծվելուց հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ,
-
ամուսնալուծվողների անձնագրային տվյալները,
-
ամուսնության ակտային գրանցման տվյալները,
-
ամուսնալուծության պետական գրանցման ընտրված օրը,
-
ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատման ցանկության մասին:
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը ՀՀ-ում գրանցելու համար սահմանված է 10,000 դրամ պետական տուրքի վճար։
Տրամադրման ժամկետը
Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից 1 ամիս հետո:
Դատական կարգով ամուսնությունը լուծելու դեպքերում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:
Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է 6 ամսվա ընթացքում:
Ամուսինների կողմից ամուսնալուծության առանձին դիմումներ ներկայացվելու դեպքում օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ամուսնալուծության մասին 2-րդ դիմումը մուտքագրելու օրվանից:
Ամուսնալուծության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների համատեղ) ցանկությամբ: Ամուսնալուծության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնալուծվողներից մեկի դիմումի հիման վրա:
Ամուսնալուծության պետական գրանցում կատարելու ընթացքում ամուսնալուծվողների ներկայությունը պարտադիր չէ:
Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնալուծվող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնալուծության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935