BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Գրանցվել բնակության վայրում

Բնակության վայրում գրանցվելիս (hաշվառվելիս) անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական բազմաթիվ ծառայություններից։ 

Երևանում գրանցվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով, իսկ մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
Մինչև 3 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած և դեռևս չգրանցված անձինք կարող են գրանցվել՝

 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,

  • ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Պահանջվող փաստաթղթեր

 

Կախված այն հանգամանքից, թե ինչ հիմքով է անձը դիմում բնակության հասցեում գրանցվելու համար, պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել։

 

Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում գրանցվելիս

 

Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում գրանցվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

 

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝

  • անձնագիր,
  • բնակարանի սեփականության իրավունքի վկայական,
  • ՀՀ արական սեռի զինապարտ քաղաքացիները ներկայացնում են նաև կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։


Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝

  • անձնագիր՝ նոտարական հաստատմամբ հայերեն թարգմանությամբ,
  • բնակարանի սեփականության իրավունքի վկայական։ 

Վարձակալության պայմանագրի հիման վրա բնակության հասցեում գրանցվելիս

 

Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք գրանցվելու համար պետք է ներկայացնեն՝

  • անձնագիր (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
  • սեփականատիրոջ անձնագրի պատճենը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
  • բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը՝ նոտարական վավերացմամբ, ընդ որում՝ այն ներկայացնելու դեպքում բնակարանի սեփականատերը կարող է չներկայանալ,
  • արական սեռի ՀՀ զինապարտ քաղաքացիներ լինելու դեպքում՝ նաև կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։
 
Տվյալ տարածքի սեփականատեր չլինելու և վարձակալության պայմանագիր չունենալու դեպքում գրանցվելիս

 

Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք գրանցվելու համար պետք է ներկայանան այդ բնակելի տարածքի սեփականատիրոջ հետ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • իրենց և սեփականատիրոջ անձնագրերը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
  • բնակարանի սեփականության իրավունքի վկայականը, բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունը (համաձայնության ձևը հնարավոր է ներբեռնել այստեղ),
  • սեփականատիրոջ բացակայության դեպքում՝ նրա կողմից տրված համաձայնությունը նոտարական հաստատմամբ,
  • այլ սեփականատերերի առկայության դեպքում՝ նրանց տված գրավոր համաձայնությունը։ 

Ուշադրություն

Եթե քաղաքացին չունի տվյալ հասցեում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա նա գրանցվում է փաստացի բնակության վայրում։ Փատացի բնակության վայրի ստուգումը կատարվում է ոստիկանության ներկայացուցչի կողմից։

 

Մինչև 16 տարեկան անձի գրանցման դեպքում

 

Մինչև 16 տարեկան անձի դեպքում ծնողները համատեղ դիմում են ներկայացնում նրանցից որևէ մեկի մշտական բնակության վայրում երեխային հաշվառելու համար, որի համար ներկայացնում են․ 

  • ծնողների անձնագրերը, 
  • երեխայի ծննդյան վկայականը,
  • տվյալ բնակելի տարածքում ծնողների գրանցված լինելը կամ բնակության իրավունք ունենալը հավաստող փաստաթուղթ։ 

 

 

Վճարման չափը և կարգը

Բնակության հասցեում գրանցվելու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ վճարային տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համարակարգի միջոցով։

 

 

Տրամադրման ժամկետը

Բնակության վայրում գրանցումն իրականացվում է մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 14․07․2005 թվականի N 1231-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին»
  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր