This site is new, your feedback will help us improve it.
Գրանցվել բնակության վայրում (հաշվառում)
Բնակության վայրում գրանցվելիս (hաշվառվելիս) անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական բազմաթիվ ծառայություններից։
Երևանում գրանցվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ բնակության վայրի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով, իսկ մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
- Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններում,
- Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում (հասցե՝ ք․Գորիս, Մաշտոցի 3),
- Երևանի վարչական շրջանների աշխատակազմերում (թաղապետարաններում),
- Փարաքար համայնքի Մշակույթի տանը (հասցե՝ գ․ Փարաքար, Նաիրի 40)։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
-
բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,
-
ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Կախված այն հանգամանքից, թե ինչ հիմքով է անձը դիմում բնակության հասցեում գրանցվելու համար, պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել։
Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում գրանցվելիս
Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում գրանցվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝
- անձնագիր,
- բնակարանի սեփականության իրավունքի վկայական,
- ՀՀ արական սեռի զինապարտ քաղաքացիները ներկայացնում են նաև կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։
Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝
- անձնագիր՝ նոտարական հաստատմամբ հայերեն թարգմանությամբ,
- բնակարանի սեփականության իրավունքի վկայական։
Վարձակալության պայմանագրի հիման վրա բնակության հասցեում գրանցվելիս
Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք գրանցվելու համար պետք է ներկայացնեն՝
- անձնագիր (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
- սեփականատիրոջ անձնագրի պատճենը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
- բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը՝ նոտարական վավերացմամբ, ընդ որում՝ այն ներկայացնելու դեպքում բնակարանի սեփականատերը կարող է չներկայանալ,
- արական սեռի ՀՀ զինապարտ քաղաքացիներ լինելու դեպքում՝ նաև կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։
Տվյալ տարածքի սեփականատեր չլինելու և վարձակալության պայմանագիր չունենալու դեպքում գրանցվելիս
Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք գրանցվելու համար պետք է ներկայանան այդ բնակելի տարածքի սեփականատիրոջ հետ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- իրենց և սեփականատիրոջ անձնագրերը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
- բնակարանի սեփականության իրավունքի վկայականը, բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունը (համաձայնության ձևը հնարավոր է ներբեռնել այստեղ),
- սեփականատիրոջ բացակայության դեպքում՝ նրա կողմից տրված համաձայնությունը նոտարական հաստատմամբ,
- այլ սեփականատերերի առկայության դեպքում՝ նրանց ներկայությունը կամ տրված գրավոր համաձայնությունը՝ նոտարական կարգով վավերացված:
Ուշադրություն
Եթե քաղաքացին չունի տվյալ հասցեում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա նա գրանցվում է փաստացի բնակության վայրում։ Փաստացի բնակության վայրի ստուգումը կատարվում է ոստիկանության ներկայացուցչի կողմից։
Մինչև 16 տարեկան անձի գրանցման դեպքում
Մինչև 16 տարեկան անձի դեպքում ծնողներից մեկը դիմում է ներկայացնում նրանցից որևէ մեկի մշտական բնակության վայրում երեխային հաշվառելու համար, որի համար ներկայացնում են․
- ծնողների անձնագրերը,
- երեխայի ծննդյան վկայականը, առկայության դեպքում՝ նաև անձնագիրը։
16-18 տարեկան անձը դիմում է և կարող է հաշվառվել նաև ծնողներից մեկի հաշվառման հասցեում, եթե ծնողը տվյալ հասցեում հաշվառված է մշտական հիմունքներով:
Վճարման չափը և կարգը
Բնակության հասցեում գրանցվելու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ վճարային տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը
Բնակության վայրում գրանցումն իրականացվում է մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշում
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64