This site is new, your feedback will help us improve it.
Ստուգել ավտոմեքենայի տեխնիկական զննության ժամկետը և գտնել զննության կայան
Ավտոմեքենան պետք է որոշակի պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնի։ Այդ պարբերականությունը կախված է ավտոմեքենայի տեսակից և թողարկման տարեթվից։
Ավտոմեքենայի տեխնիկական զննության ժամկետը ստուգելու համար անհրաժեշտ է․
-
այցելել inspect.am,
-
լրացնել ավտոմեքենայի հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագրի) համարը,
-
սեղմել «Որոնել» կոճակը։
Էջի ներքևում կհայտնվի պատուհան, որտեղ նշված կլինի ավտոմեքենայի տեխնիկական զննության ժամկետի ավարտը։
Իսկ վճարումներ բաժնում սեղմելով «i» կոճակի վրա՝ հնարավոր է տեսնել այն հարկերն ու վճարները, որոնք անհրաժեշտ է վճարել հերթական տեխզննման ժամանակ կամ նախքան տեխզննումը։
Էջի վերևի աջ անկյունում հնարավոր է գտնել նաև տեղեկություններ ՀՀ-ում գործող տեխնիկական զննության կայանների վերաբերյալ։ Կայանների գտնվելու վայրերը կարելի է փնտրել նաև այստեղ
Հարթակը թույլ է տալիս նաև կատարել անհրաժեշտ վճարումները՝ ուղղորդելով onepay.am կայք։
Տեխնիկական զննության համար վճարելու նպատակով կայքում անհրաժեշտ է՝
-
ընտրել «Տեխզննում» դաշտը,
-
լրացնել ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի համարը,
-
ընտրել տեխզննման կայանը,
-
սեղմել «Վճարել» կոճակը։
Գույքահարկը վճարելու նպատակով կայքում անհրաժեշտ է՝
-
ընտրել «Գույքահարկ» դաշտը,
-
լրացնել անհրաժեշտ տվյալները,
-
կատարել վճարում։