BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Agriculture and environment

Դիմել բուսաբուծության աջակցության ծրագրին

Ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:


Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։


Ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի  (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով  կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։


Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝

  • հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
  • հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
  • բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝  110 000 ՀՀ դրամ։
     

Դիմելու կարգ

 

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը,  բանկային հաշվեհամարը։

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը, կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը),
  • գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները  նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմնին  փոխանցելու մասին։
     

 

Փաստաթղթերը ներկայացնել թղթային տարբերակով։ 

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Կառավարության 14 մարտի 2024 թվականի N 384-Լ որոշում

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428,  (+374) 11 529 231,

ՀՀ ԷՆ  Բուսաբուծության վարչություն (հեռ.՝ (+37411) 597 120)։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր