This site is new, your feedback will help us improve it.
Դիմել թռիչքային անձնակազմի անդամների վկայականների տրամադրման, երկարաձգման և դադարեցման համար
Ավիացիոն մասնագետի վկայականը փաստաթուղթ է, որը իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ: Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթն իրականացնելիս:
Դիմելու համար անհրաժեշտ է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում լրացնել հայտ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
Թռիչքային անձնակազմի անդամների վկայականների տրամադրման, երկարաձգման և դադարեցման համար անհրաժեշտ է ներկայցնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմողի անձնագրի պատճենը,
- համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը՝ վկայականը առաջին անգամ ստանալու դեպքում,
- համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- թռիչքային գրքույկը (օդաչուներ),
- համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատ:
Տրամադրման ժամկետը և կարգը
Վկայականը տրամադրվում է հայտը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում։ Վկայականը տրամադրվում է 5 տարի ժամկետով:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հունիսի 4-ի N 128-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։