BETA

This site is new, your feedback will help us improve it.

Education

Հերթագրել երեխային դպրոցում

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Դպրոցում երեխային հերթագրելու համար նախ անհրաժեշտ է ստուգել անձնական տվյալների համապատասխանությունը հետևյալ կերպով՝

  • այցելել stugum.emis.am մայիսի 8-ից՝ ժամը 9:00-ից սկսած,
  • լրացրնել անհրաժեշտ դաշտերը՝ անձնական տվյալների համապատասխանությունը ստուգելու համար։

 

Տվյալները լրացնելիս հնարավոր է օգտվել այս ուղեցույցից։

 

Երեխային դպրոցում հերթագրելու պայմանները

Երեխային դպրոցում հերթագրելու համար անհրաժեշտ է.

  • այցելել hayt.emis.am հունիսի 1-ին՝ ժամը 9։00-ից,

  • ընտրել մարզը և համայնքը,

  • սեղմել «Դիտել դպրոցները» կոճակը,

  • բացվող պատուհանում ընտրել համապատասխան դպրոցը՝ սեղմելով «Ավելացնել հայտ» կոճակը։

  • լրացրնել երեխայի և ծնողի տվյալները և սեղմել «Հայտագրել» կոճակը։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 25-ի N 132-Ն հրաման (հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում):
Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր