BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Դիմել շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Շրջանառության հարկով բիզնես գործունեութուն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։ Դա իրականացվում է առցանց եղանակով Հարկային ծառայության հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հայտարարություն ներկայացնելով։

Անհրաժեշտ է հիշել, որ հարկման տեսակի ընտրության համար որոշիչ են նախորդ տարվա ընթացքում ունեցած իրացման շրջանառության չափը և բիզնեսի տնտեսական գործունեության տեսակը և որոշ այլ գործոններ, որոնց մասին նշված է հայտարարության մեջ:

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
անհատ ձեռնարկատերեր, ռեզիդենտ առևտրային կազմակերպություններ, նոտարներ
Filiing duration
15 րոպե

Հարկման այս տեսակը կարող են ընտրել

  • անհատ ձեռնարկատերերը,
  • ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները,
  • նոտարները։

 

Անհրաժեշտ պահանջները

  • նույնականացման քարտ և նույնականացման քարտ կարդացող սարք, կամ
  • բջջային ID SIM քարտ` ակտիվացված ստորագրությամբ։

 

Դրա համար անհրաժեշտ է՝

  • այցելել taxservice.am կայք, 
  • գրանցվել (հաշվառման կանգնել) հարկային մարմնի՝ Հաշվետվությունների ներկայացման էլէկտրոնային համակարգում, իսկ գրանցված լինելու դեպքում՝՝ մուտք գործել,
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
  • այնուհետև ընտրել «Շրջանառության հարկ վճարվող համարվելու վերաբերյալ հայտարարություն» թիվ 201 ձևը, 
  • լրացնել տվյալները (կազմակերպության կամ անհատի տվյալներ, ՀՎՀՀ և այլ մանրամասներ) և գրանցել հայտարարությունը։ 


Հայտարարությունը գրանցելուց առաջ ուշադրությամբ անհրաժեշտ է ընթերցել այն բոլոր կետերը, որոնք նշված են հայտարարության մեջ։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր