BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Դիմել շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Շրջանառության հարկով բիզնես գործունեութուն իրականացնելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով դրա մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։

 

Հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել բիզնեսի գրանցումից հետո 20-օրյա ժամկետում և ամեն տարի՝ մինչև փետրվարի 20-ը։ Նշված ժամկետում հայտարարություն չներկայացնելու դեպքում բիզնեսը կհամարվի Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող։

 

Առք ու վաճառքի գործունեությունից ստացվող եկամտի շրջանառության հարկի դրույքաչափը 5% է։ Շրջանառության հարկ վճարող համարվելու այլ դեպքերը, դրույքաչափերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Հարկերի վճարում» ուղեցույցում։

 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, նոտարներ
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝ 

  • գրանցվել համակարգում՝ անցնելով «Ներկայացնել հայտ» հղմամբ,
  • լրացված էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման հղում, որով անցնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել օգտանուն և գաղտնաբառ,
  • գրանցվելուց հետո մուտք գործել համակարգ,
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
  • ընտրել «Շրջանառության հարկ վճարվող համարվելու վերաբերյալ հայտարարություն» թիվ 201 ձևը
  • լրացնել այն ամսաթիվը, որից սկսած դիմողը համարվելու է շրջանառության հարկ վճարող,
  • ծանոթանալ շրջանառության հարկ վճարող համարվելու համար ներկայացված պահանջներին և դրանց համապատասխանելու դեպքում գրանցել հայտարարությունը։ 


Ներկայացվող պահանջները

Շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը առանց ԱԱՀ-ի չի գերազանցել 115 մլն դրամը


Հղում օրենսդրությանը՝

  • ՀՀ հարկային օրենսգիրք
Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?