This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Justice and the law
Ստանալ աջակցություն՝ որպես թրաֆիքինգի և շահագործման, բռնության ենթարկված անձ
Այս ծրագրի շրջանակներում տրամադրվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ/կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց աջակցություն, նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների կազմակերպում:
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 1 տարի
Աջակցության դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Անձամբ դիմելու դեպքում անձն ուղղորդվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, իսկ նրա մասին տեղեկատվությունը՝ ՀՀ ոստիկանություն:
Պահանջվող փաստաթղթերը
Անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):
Տրամադրման ժամկետը և կարգը
- Ողջ գործընթացի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է, ներառում է 2 փուլ՝ նախանույնացման և նույնացման՝ յուրաքանչյուրի համար սահմանված աջակցության (կարճատև և երկարատև) փաթեթներով:
- Նախանույնացման ժամկետը հաշվարկվում է հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից մինչև նրան նույնացման ներկայացնելը, և չի գերազանցում 10 օրը:
- Բացառիկ դեպքերում, երբ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել հայտնաբերված անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող ողջամիտ կասկածներ հարուցող բավարար տեղեկություններ, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելագույնը ևս 10 օրով:
- Օտարերկրացի հավանական զոհին վերաբերող դեպքերում, երբ նրա հոգեվիճակի կամ նրա նկատմամբ կատարված մարդկանց թրաֆիքինգից կամ շահագործումից բխող հանգամանքների պատճառով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներում կուտակված տեղեկությունների հիման վրա հնարավոր չէ կայացնել օբյեկտիվ որոշում, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ առավելագույնը մինչև տվյալ անձին ընձեռնված մտորման ժամկետի ավարտը:
- Արգելվում է հավանական զոհին նույնացման ներկայացնելը իրավասու մարմնի կողմից անհարկի հետաձգելը:
Հղում օրենսդրությանը
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
(+374) 010 56-53-83
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 1 տարի
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
(+374) 010 56-53-83
Was this page useful?