BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Ստանալ աջակցություն՝ որպես թրաֆիքինգի և շահագործման, բռնության ենթարկված անձ

Այս ծրագրի շրջանակներում տրամադրվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ/կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց աջակցություն, նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների կազմակերպում:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 1 տարի

Աջակցության դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Անձամբ դիմելու դեպքում անձն ուղղորդվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, իսկ նրա մասին տեղեկատվությունը՝ ՀՀ ոստիկանություն: 


Պահանջվող փաստաթղթերը

Անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում): 


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ողջ գործընթացի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է, ներառում է 2 փուլ՝ նախանույնացման և նույնացման՝ յուրաքանչյուրի համար սահմանված աջակցության (կարճատև և երկարատև) փաթեթներով:
  • Նախանույնացման ժամկետը հաշվարկվում է հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից մինչև նրան նույնացման ներկայացնելը, և չի գերազանցում 10 օրը:                                                               
  • Բացառիկ դեպքերում, երբ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել հայտնաբերված անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող ողջամիտ կասկածներ հարուցող բավարար տեղեկություններ, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելագույնը ևս 10 օրով:
  • Օտարերկրացի հավանական զոհին վերաբերող դեպքերում, երբ նրա հոգեվիճակի կամ նրա նկատմամբ կատարված մարդկանց թրաֆիքինգից կամ շահագործումից բխող հանգամանքների պատճառով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներում կուտակված տեղեկությունների հիման վրա հնարավոր չէ կայացնել օբյեկտիվ որոշում, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ առավելագույնը մինչև տվյալ անձին ընձեռնված մտորման ժամկետի ավարտը:
  • Արգելվում է հավանական զոհին նույնացման ներկայացնելը իրավասու մարմնի կողմից անհարկի հետաձգելը:

Հղում օրենսդրությանը

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենք։

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Was this page useful?