This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ անձնագիր առաջին անգամ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո
ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է անձամբ մոտենալ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակ՝ նախապես այց ամրագրելով, կամ մոտենալ և սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով ։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
մուտք գործել migration.e-gov.am հարթակի «ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» բաժինը և ամրագրել այց,
-
նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
-
բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
-
բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
-
անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
-
«Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- այլ պետության անձնագիրը,
-
պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005160529 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ներկայացնելուց հետո 5-րդ աշխատանքային օրը։
Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝
-
1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3 աշխատանքային օրից հետո ստանալու համար,
-
1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար։
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն ՆԳՆ ՄՔԾ բաժնում՝ վճարային տերմինալի միջոցով։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12