This site is new, your feedback will help us improve it.
Հաշվառել անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը
Անհատ ձեռնարկատիրոջ տվյալների փոփոխությունը (բացի անձնագրային տվյալներից) կատարվում է ինքնուրույն կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով դիմում և փոփոխությունը հաստատող փաստաթուղթ։
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը հաշվառելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Փոփոխության կարող է դիմել թե՛ անձամբ անհատ ձեռնարկատերը, թե՛ նրա կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկատվության փոփոխության համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում):
Վճարման չափը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման համար սահմանված են 1,500 և 10,000 ՀՀ դրամի չափով պետական տուրքեր։
Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 1,500 դրամ՝ հաշվառման համար,
- 10,000 դրամ՝ կանոնադրության փոփոխության համար։
Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 1,500 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160750 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխությունների պետական հաշվառման համար»։
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային կազմակերպության մասնակցի տվյալների փոփոխության)»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցումը կատարվում է նույն պահին։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել alis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935