BETA

This site is new, your feedback will help us improve it.

Agriculture and environment

Ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու ծառայություն

Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի՝ ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պետք է ստանա ջրօգտագործման թույլտվություն։ Ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների համապարփակ և արդյունավետ կառավարումն իրականացնելու կարևոր գործիք է։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
1000 դրամ կամ 10.000 դրամ
Processing duration
50 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կառավարության 07.03.2003թ.-ի N218-Ն որոշմամբ սահմանված պահանջվող փաստաթղթերը.
1. Ջրօգտագործող ֆիզիկական անձի անձնագրի պատճենը,
2. Ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացությունը` օրենքով նախատեսված դեպքերում,
3. Ջրօգտագործման համար հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
4. Ցամաքուրդային ջրաղբյուրի թողունակության և որակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ՝ տրված այդ ջրհեռներն օգտագործող կազմակերպության կողմից (անհրաժեշտության դեպքում),
5. Հնարավոր սերվիտուտի և համապատասխան գույքից օգտվելու ձևի նկարագրությունը, սեփականատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը,
6. Նախկին ջրօգտագործման թույլտվությունը (նախկինում ջրօգտագործող լինելու դեպքում),
7. Պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակ),
8. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգի պահանջների համաձայն՝ տպագիր միջոցներում հրապարակված ջրօգտագործման մասին հայտարարությունը (հայտի նախնական գնահատումից հետո),
9. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգով հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները,
10. Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները` հաշվարկված լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկա» գերատեսչական ակտի համաձայն,
11. Տեղանքի հատակագիծը (սխեմա), որտեղ արտացոլվում է ջրօգտագործման կետի (կոորդինատական առանցքներ)՝ դրա հարևանությամբ գտնվող որևէ հայտնի օբյեկտի հետ կապը՝ հաստատված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում
12. Կոմունալ-կենցաղային, բուժիչ և առողջապահական նպատակներով ջրօգտագործման դեպքում՝ համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն)՝ տրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, առողջապահական տեսչական մարմնի մարզային փորձագիտական կենտրոնների կողմից,
13. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման դեպքում գործարար ծրագիր` տվյալ գործունեության վերաբերյալ,
14. Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց,
15. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետների երկարաձգման մասին հայտերի գնահատման ժամանակ` ջրօգտագործման վայրի տեղական ինքնակառավարման և ջրային համակարգերի պետական կառավարման մարմինների առաջարկությունները ջրօգտագործման թույլտվությամբ օգտագործված ջրերի երկրորդական օգտագործման վերաբերյալ,
16. Հիդրոերկրաբանական տեղեկատվություն` տրված Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (ստորերկրյա ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, գույություն ունեցող տիրազուրկ հորատանցքերը, սպառված հանքավայրերը, լքված հանքահորերը և բաց հորերը կեղտաջրերի թաղման համար օգտագործելու դեպքում),
17. Հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը (հիդրոերկրաբանական դրական տեղեկատվության դեպքում),
18. Խորքային հորի հորատմամբ ջրօգտագործման իրականացման հայտի դեպքում՝ հորատում իրականացնող սարքավորման հաշվառման տվյալները, սարքավորման տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը և պարտավորություն հորատման հորի տվյալները «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն և ջրային պետական կադաստր ներկայացնելու վերաբերյալ:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտերը մերժվում են համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի դրույթների

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր