This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ թափոնների գոյացման նորմատիվների (տեղադրման սահմանաքանակների) նախագծերի հաստատում
ՀՀ-ում վտանգավոր թափոններ առաջացնող գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է կազմել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծ և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ստանալ համապատասխան հաստատում։
Պահանջվող փաստաթղթերը
Նախագծի հաստատումը ստանալու համար անհրաժեշտ է [email protected] էլ․ փոստի հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը, ընդ որում, և ֆիզիկապես և էլ․ փոստի միջոցով՝
-
դիմում (թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծ),
-
վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում` լիցենզիայի պատճենը,
-
թափոնի անձնագիրը,
-
նախագծի հաշվարկը,
-
տեղեկություններ թափոնների տեղադրման օբյեկտների մասին,
-
այլ կազմակերպություններին թափոնների փոխանցման և թափոնների տեղադրման օբյեկտների հետ կնքված պայմանագրի պատճենը,
-
նախորդ տարվա ընթացքում տեղադրված թափոնների քանակը հաստատող փաստաթղթերը,
-
թափոնների տեղադրման յուրաքանչյուր օբյեկտի համար բնապահպանական փորձաքննական եզրակացության պատճենը,
-
թափոններ գոյացնող յուրաքանչյուր գործընթացի տեխնոլոգիական կանոնակարգը,
-
բնապահպանական միջոցառումների ծրագիրը՝ ուղղված թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Փաստաթղթերն ստանալուց հետո ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը 5-օրյա ժամկետում ծանուցում է դիմումատուին՝ նշելով փաստաթղթերի ընդունման ժամկետը և գրանցման համարը:
Մեկամսյա ժամկետում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ընդունում որոշում նախագծերը հաստատելու, իսկ փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում` լրամշակման վերադարձնելու մասին:
Նախագծերը հաստատվում են 1 տարի ժամկետով։
Հղում օրենսդրությանը
-
«Թափոնների մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի N 2291-Ն որոշում
-
ՀՀ Բնապահպանության նախարարի 2007 թվականի ապրիլի 27-ի N 97-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
09:00-18:00
(+374 11) 81-85-59
09:00-18:00
(+374 11) 81-85-59