BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Ստանալ ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների համարանիշի և տեխնիկական վկայագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված` ՀՀ-ում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ցանկում ընդգրկված տեխնիկայի հաշվառումը, պետհամարանիշի և տեխնիկական վկայագրի տրամադրումը։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր
Processing duration
Մինչև 10 աշխատանքային օր

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • բավարարել օրենքով սահմանաված չափանիշներին,
  • լրացնել հայտ և դիմում,
  • հավաքագրել ու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ 


Սույն հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել ՀՀ-ում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ցանկում ընդգրկված ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի սեփականատերեր։


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի, ինքնաշեն տեխնիկայի ագրեգատների ու հանգույցների ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը,

  • արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագիրը կամ դրա կրկնօրինակը (դրանց առկայության դեպքում),

  • իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականը, իսկ ֆիզիկական անձինք՝ անձը հաստատող փաստաթուղթը կամ պետական գրանցման վկայականը:


Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան հաշվառող մարմինն իրականացնում է`

  • Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն,
  • հաշվառման ներկայացված ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի տեխնիկական վիճակի զննում՝ տեխնիկայի հաշվառման (շահագործման կամ գտնվելու) վայրում,
  • ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկային վերաբերող փաստաթղթերով ներկայացված և տեխնիկական զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության համեմատություն,
  • տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում համապատասխան տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տրամադրում,
  • հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում` 10-օրյա ժամկետում` մերժման մասին սեփականատիրոջը տեղեկացում՝ նշելով մերժման պատճառները,
  • ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի հաշվառում հաշվառման մատյանում՝ համակարգչային ծրագրով, ինչպես նաև ըստ առանձին ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի միավորների՝ առանձին քարտերով: 


Հաշվառումը կատարվում է հաշվառող մարմնի կողմից հայտի կամ դիմումի ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր